ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սահմանափակվելու է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցին հարող հատվածում

Սահմանափակվելու է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցին հարող հատվածում
13.12.2014 | 10:59

Բազմամաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի շինարարարության համար շինհրապարակում աշտարակային կռունկ տեղադրելու նպատակով սույն թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 06:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 17:00-ն սահմանափակվելու է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցին (Շահումյան հրապարակին ) հարող հատվածում: Վարորդներին և հետիոտներին խնդրում ենք նշված ժամերին տվյալ հատվածով անցնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Երևանի քաղաքապետարան

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ